ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են Աբխազիայով և Հարավային Օսիայով առևտրային միջանցքների մասին

ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են Աբխազիայով և Հարավային Օսիայով առևտրային միջանցքների մասին

PanARMENIAN.Net - Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով: Այդ մասին հայտնի է դարձել Պրահայում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի միջև բանակցությունների արդյունքում, գրում է «Կոմերսանտը»:

Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:

Զուրաբ Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը պայմանավորվել են ավարտել 2011-ի համաձայնագրի իմպլեմենտացիան և անցնել պայմանագրերի ձևակերպմանը շվեյցարական SGS ֆիրմայի հետ, որը կվերահսկի ապրանքների և բեռների փոխադրումը ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ: Այդ նպատակով առաջիկայում եռակողմ ռուս-վրացա-շվեյցարական աշխատանքային խումբ կձևավորվի: Այդ մասին հայտարարել է Աբաշիձեն:

Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից:

Մինչ օրս համաձայնագրի պրակտիկ իրականացումն արգելակվում էր, քանի որ Մոսկվան ու Թբիլիսին չէին կարողանաում պայմանավորվել գործընթացին Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների անմիջական մասնակցության հարցում: Սուխումում և Ցխինվալում սպառնում էին արգելակել բեռների տեղաշարժը, եթե չլինեն համաձայնագրի լիիրավ մասնակիցներ, սակայն այդ տարբերակին դեմ էր Թբիլիսին: Այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն հրաժարվել է Աբխազիային և Հարավային Օսիային բանակցություններում ներգրավելու գաղափարից և նրանց հետ «տեխնիկական համաձայնությունից», Աբաշիձեն դիվանագիտական պատասխան է տվել. «Մենք հաստատել ենք, որ 2011-ի համաձայնագիրը կնքվել է երկու երկրի՝ ՌԴ և Վրաստանի միջև, իսկ երրորդ կողմ կարող է դառնալ միայն Շվեյցարիան»:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվել է Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---