ՌԴ-ն ՀՀ-ին առաջարկում է ռուսերենին կարգավիճակ տալ վարորդների հարցը լուծելու համար

ՌԴ-ն ՀՀ-ին առաջարկում է ռուսերենին կարգավիճակ տալ վարորդների հարցը լուծելու համար

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին ամրագրել ռուսերենի պաշտոնական կարգավիճակը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի հայկական վարորդական իրավունքները կարողանան ճանաչվել նաև ՌԴ տարածքում:

Հունիսի 1-ից ՌԴ-ում ներգաղթյալ վարորդները այլևս չեն կարող որպես վարորդ աշխատել, եթե չունեն ՌԴ վարորդական իրավունք: Իսկ հուլիսի 14-ին ՌԴ Պետական դուման երրորդ ընթեցմամբ ընդունել է օրինագիծ, որով թույլատրվում է Ղրղզստանի քաղաքացիներին որպես վարորդ աշխատել Ռուսաստանում առանց ՌԴ վարորդական իրավունքներ ստանալու:

Թարմացում.ՀՀ ԱԺ. Օրակարգում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու մասին հարց չկա ու չի լինելու

«Միայն մի բան կարող եմ ասել՝ ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական լեզու և այդ դեպքում օրենքի նորմը ինքնաբերաբար կվերաբերի նաև Հայաստանին»,-ասել է Վոլոիդնը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ-ում Հայաստանում տրված վարորդական իրավունքների ճանաչման հարցը բարձրացրել է Բաբլոյանը: Նա ասել է, որ Պետդումայի կողմից Ղրղզստանի քաղաքացիների համար բացառություն անող օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացի վարորդները փաստացի խաղից դուրս են հայտնվել:

«Երբ մենք քննարկում էինք այդ հարցը, մենք շեշտել ենք, որ նորմը գործելու է միայն այն երկրների համար, որտեղ ռուսերենի պաշտոնական կարգավիճակն ամրագրված է սահմանադրության մեջ, ֆիքսված է օրենսդրորեն»,-պարզաբանել է Վոլոդինը:

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքի հետևանքով ՌԴ-ում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---