ՀՀ ԱԺ. Օրակարգում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու մասին հարց չկա ու չի լինելու

ՀՀ ԱԺ. Օրակարգում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու մասին հարց չկա ու չի լինելու

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու մասին հարց օրակարգում չկա:

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց՝ պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում», - ասել է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, գրում է Aysor.am-ը:

«Հայաստանի բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում», - նշել է Բաբայանը:

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին ամրագրել ռուսերենի պաշտոնական կարգավիճակը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի հայկական վարորդական իրավունքները կարողանան ճանաչվել նաև ՌԴ տարածքում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նույնպես հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում:

Ի թիվս այլ պատգամավորների՝ նա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Մոսկվայում և մասնակցել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---