ArmPhone-ի նոր մոդելը կթողարկվի 2 ամսվա ընթացքում 7 սեպտեմբերի 2017 - 10:16 AMT PanARMENIAN.Net - ArmPhone սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը շուտով հանրությանը կներկայացնի հայկական բջջային հեռախոսի ևս մեկ մոդել: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց TSD ընկերության մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանը: «Մեր ընկերությունն այժմ աշխատում է նոր տեսականու վրա, որը հանրությանը կներկայացնենք 1-2 ամսվա ընթացքում: Դեռևս չեմ կարող փակագծերը բացել և մանրամասներ ներկայացնել, միայն կարող եմ ասել, որ խոսքը սմարթֆոնի 1 նոր մոդելի մասին է»,- նշեց Բաղդասարյանը: Նա հավելեց, որ բջջային նախագծումից մինչև իրագործում բավական երկար ժամանակ է պահանջվում: Այդ է պատճառը, որ ընկերությունը չի կարող ամեն ամիս նոր մոդել ներկայացնել: Պլանշետների հետ կապված ևս ընկերությունը հեռահար պլաններ է մշակում, սակայն նոր մոդելի թողարկման մասին կհայտարարվի սմարթֆոնի ներկայացումից հետո միայն: 2016-ի հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի հանեց ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։ Հայաստանում բջջային հեռախոսների արտադրության ծավալները նվազել են 26.7%-ով:Շեշտակի նվազել է նաև պլանշետների արտադրությունը՝ 55 հատ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 696-ի դիմաց. նվազումը կազմել է միանգամից 92.1%: Մանրամասները՝ այստեղ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |