ՀՀ-ում բջջայինների արտադրությունը 26.7%-ով նվազել է

ՀՀ-ում բջջայինների արտադրությունը 26.7%-ով նվազել է

PanARMENIAN.Net - Հայաստանում բջջային հեռախոսների արտադրության ծավալները նվազել են 26.7%-ով: 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 330 հատ բջջային հեռախոս, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 120 հատով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակն 2017-ի հունվար-հուլիս ամիսներին:

Շեշտակի նվազել է նաև պլանշետների արտադրությունը՝ 55 հատ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 696-ի դիմաց. նվազումը կազմել է միանգամից 92.1%:

Համակարգիչների արտադրության ծավալները ևս նվազել են՝ 322 հատ 2016 թվականի հաշվետու ամանակահատվածի 582 հատի փոխարեն. նվազումը՝ 44.7%-ով:

2016-ի հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի հանեց ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---