Մալկովիչը հուսով է՝ հայ հանդիսատեսն իրեն սիրով կընդունի

Մալկովիչը հուսով է՝ հայ հանդիսատեսն իրեն սիրով կընդունի

PanARMENIAN.Net - Հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչը հուսով է, որ սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից: Այդ մասին հոլիվուդյան հայտնի դերասանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին:

Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել մեծ մշակութային ժառանգություն ու ուրույն ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:

«Գիտեմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու ըմբոշխնելու Ձեր արվեստի, Ձեր տաղանդի առանձնահատուկ մի դրսևորում, որտեղ միահյուսվում են երաժշտությունն ու գրականությունը: Վստահ եմ, որ Ձեր մասնակցությունը Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը միշտ մնալու է հայ հանդիսատեսի հիշողության մեջ»,-ասել է նախագահը և հույս հայտնել, որ Հայաստան թեև կարճատև այցելությանը՝ Ջոն Մալկովիչը հնարավորություն կունենա տեղում ավելի լավ ճանաչելու Հայաստանն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և տաղանդաշատ մարդկանց մշտապես ակնածանքով վերաբերվող հյուրընկալ հայ ժողովրդին:

Ջոն Մալկովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի, հյուրընկալության, ինչպես նաև այն աջակցության ու ուշադրության համար, որ նախագահը հատկացնում է մշակույթի զարգացմանը, այդ թվում ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որի հետ համագործակցության շրջանակներում է ժամանել Հայաստան: Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երևանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը և հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ջոն Մալկովիչը հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ:

Ընթերցեք նաև.Ջոն Մալկովիչ. Երաժշտությունը համամարդկային ուժ է՝ հատկապես դասականը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---