Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Տեխասինահանգի Սազերլենդ-Սփրինգս քաղաքի եկեղեցում ահաբեկչություն է իրականացվել: Ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել եկեղեցում, որի հետևանքով 26 մարդ զոհվել է, մոտ 20-ը՝ վիրավորվել: Կասկածյալը հայտնաբերվել է մահացած: Պաշտոնապես նրա ինքնությունը դեռ հաստատված չէ, սակայն ըստ արտահոսքի իրավապահ մարմիններից նրա անունը Դևին Քելլի է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---