Ահաբեկչություն Տեխասում. 26 զոհ կա, մոտ 20 վիրավոր

Ահաբեկչություն Տեխասում. 26 զոհ կա, մոտ 20 վիրավոր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Տեխասի նահանգի Սազերլենդ-Սփրինգս քաղաքի եկեղեցում ահաբեկչություն է իրականացվել: Ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել եկեղեցում, որի հետևանքով 26 մարդ զոհվել է, մոտ 20-ը՝ վիրավորվել: Կասկածյալը հայտնաբերվել է մահացած: Պաշտոնապես նրա ինքնությունը դեռ հաստատված չէ, սակայն ըստ արտահոսքի իրավապահ մարմիններից նրա անունը Դևին Քելլի է:

2012-ին Քելլին դատապարտվել է ռազմական դատարանի կողմից կնոջ և երեխայի վրա ենթադրյալ հարձակման համար, որից հետո նրան ազատել են զինված ուժերի շարքերից անվայել վարքի համար, գրում է ՌԻԱ Նովոստին Los Angeles Times-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քելլին 2012-2014թթ. ծառայել է ՌՕՈւ շարքերում ավիացիայի շարքայինի ամենացածր կոչումով: Ըստ ԶՈւ ներկայացուցիչ Էնն Ստեֆանեկի, Քելլին դատապարտվել էր 12 ամսվա ազատազրկման կնոջ և երեխայի վրա հարձակվելու համար: 2014-ին նա ազատ էր արձակվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---