Ինչպիսին են հայկական նոր թղթադրամների էսքիզները (Ֆոտո)

Ինչպիսին են հայկական նոր թղթադրամների էսքիզները (Ֆոտո)

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականին։

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

100․000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Ներկայացվել է նաև 500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» հավաքորդական (կոլեկցիոն) թղթադրամի էսքիզը։

Տես նաև․ Փողը ձեռքի կեղտ չի․ Ինչպիսին են լինելու հայկական նոր դրամները

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի