Մոուրինյոն պարզաբանել է Մխիթարյանին խաղադաշտ դուրս չբերելը

Մոուրինյոն պարզաբանել է Մխիթարյանին խաղադաշտ դուրս չբերելը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բորնմուտի» հետ խաղից հետո տված ասուլիսում ասել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառն այն է, որ խաղադաշտ դուրս գալու արժանի են ակումբի մյուս խաղացողները: Այս մասին հայտնում է «ՄՅՈւ»-ի պաշտոնական կայքը:

28-ամյա հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին ԱՊԼ-ի 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում:

«Հիմնական կազմում ես դաշտ դուրս բերեցի Մարսիալին, Մատային և Լինգարդին: Իսկ եթե ես դուրս բերեի Մխիթարյանին, ապա այդ տղաներից մեկը հայտացուցակից պետք է դուրս մնար: Բայց այսօր ես կարծում եմ, որ նրանք արժանի են խաղադաշտ դուրս գալ: Պահեստայինների նստարանին կարող է 6 ֆուտբոլիստ լինել, իսկ ես փորձում եմ պահպանել հավասարակշռությունը: Իմ ենթակայության տակ կա 2 պաշտպան, որոնք կարող են խաղալ տարբեր դիրքերում»,- ասել է Մոուրինյուն:

Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շտապ հանդիպում է ունեցել ակումբի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ նրա վատ մարզավիճակի հարցով:

Պորտուգալացի մարզիչն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով: Լուրեր են շրջանառվում նաև, որ Մխիթարյանը չի մնա ՄՅՈւ կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---