Փորձագետ. Մխիթարյանի տրանսֆերը կարող է Մոուրինյոյի հերթական սխալը դառնալ

Փորձագետ. Մխիթարյանի տրանսֆերը կարող է Մոուրինյոյի հերթական սխալը դառնալ

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կարող է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հերթական սխալը դառնալ: Այդպիսի կարծիք է հայտնել գերմանացի փորձագետ Ռաֆայել Հոնիգշտեյնը Daily Star-ին:

Նա հիշեցրել է, որ ՄՅՈւ-ի մարզիչն իր կարիերայի ընթացքում բազմիցս է քննադատության ենթարկվել առաջնակարգ ֆուտբոլիստներին վաճառելու համար, որոնք հետո այլ ակումբներում գերազանց են իրենց դրսևորել: Մասնավորապես, խոսքը Մոհամմեդ Սալահի, Քևին դե Բրեյնեի և Ռոմելու Լուկակուի մասին է:

«Սալահն այժմ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն է, Դե Բրեյնեն կիսում է գոլերի լավագույն ասիստենտի կոչումը, իսկ Լուկակուն ակումբից դուրս տպավորիչ ելույթներից հետո 75 մլն ֆունտ ստեռլինգ արժեցավ Մոուրինյոյին»,-ասել է ֆուտբոլային ասպարեզի փորձագետը:

Ըստ նրա, նույնը կարող է տեղի ունենալ նաև Մխիթարյանի դեպքում: «Կարծում եմ, դա շատ հավանական է, քանի որ մենք տեսել ենք, թե ինչի է ընդունակ Հենրիխը «Շախտյորում», ինչպես նաև Դորտմունդում, որտեղ Մխիթարյանն ականավոր ֆուտբոլ է ցուցադրել»,-ասել է Հոնիգշտեյնը:

Փորձագետը կարծում է, որ եթե ՄՅՈւ-ն վաճառքի հանի Մխիթարյանին, ապա շատերը, հատկապես իտալական ակումբները, կցանկանան ձեռք բերել կիսապաշտպանին,:

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Թիմ Շերվուրդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կցանկանար իր թիմի շարքերում տեսնել Մխիթարյանին: «Կարծում եմ, Մխիթարյանը ՄՅՈւ այն մի քանի խաղացողներից է, ում Գվարդիոլան կցանկանար հրավիրել «Մանչեսթեր Սիթի»: Անկասկած, նա համապատասխանում է Խոսեպի խաղային համակարգին՝ ստանալ գնդակը, շրջադարձ անել, շրջանցելով առաջ գնալ»,-ասել է Շերվուդը:

Դեկտեմբերի 20-ին Մխիթարյանը ՄՅՈւ կազմում 69-րդ րոպեին փոխարինել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է 1:2 հաշվով: Դրանից առաջ վերջին անգամ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ «Բրայթոնի» հետ խաղում: Լուրեր են շրջանառվում, որ այդ խաղից հետո Մխիթարյանը վիճաբանություն է ունեցել Մոուրինյոյի հետ:

ՄՅՈւ կազմում Մխիթարյանը 13 գոլի հեղինակ է դարձել 58 խաղում ՝բոլոր մրցաշարերում: Նրա պայմանագիրն ակումբի հետ սպառվում է 2020-ի ամռանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---