«20 ֆունտ՝ ճիշտ արտասանության համար». «Արսենալի» ֆաները սովորում են Հենոյի անունը (վիդեո)

«20 ֆունտ՝ ճիշտ արտասանության համար». «Արսենալի» ֆաները սովորում են Հենոյի անունը

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանի անունը ճիշտ արտաբերելու «մարտահրավերի» են մասնակցում. ճիշտ արտասանողին՝ 20 ֆունտ է տրվում:

Ակցիային մասնակցած երկրպագուներից միայն մեկն է կարողացել տառ առ տառ արտաբերել 29-ամյա հայ ֆուտբոլիստի անունն ու ազգանունը և ստանալ իր «մրցանակը»:

Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տրանսֆերի մասին: Լուրը հրապարակվել էր լոնդոնյան ակումբի կայքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---