Մխիթարյանն «Արսենալի» խաղացող է` պաշտոնապես

Մխիթարյանն «Արսենալի» խաղացող է` պաշտոնապես

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» հայտարարվել է պաշտոնապես: Տեղեկությունը հայտնվել է լոնդոնյան ակումբի վեբկայքում:

«Երջանիկ եմ, որ ավարտեցինք գործարքը: Այն իրականություն դարձավ, որովհետև միշտ երազել եմ խաղալ «Արսենալի» համար: Այժմ ես այստեղ եմ, և բոլոր ջանքերս կգործադրեմ ակումբի հետ պատմություն կերտելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Հենրիխը բազմակողմանի խաղացող է: Նա ստեղծում է դրվագներ, լավ պաշտպանվում է ու գործին ճիշտ վերաբերմունք է ցույց տալիս», - ասել է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ավելի վաղ, Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։ Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել էր նա։

Կարդացեք նաև. Goal. Մխիթարյանն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից կլինի

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---