Բելառուս փորձագետ․ ՀՀ-ն կարողացել է կանխել «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին

Բելառուս փորձագետ․ ՀՀ-ն կարողացել է կանխել «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Հայաստանը կասեցրել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի վաճառքը: Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Նրա խոսքով, երկիրը ցանկանում էր վաճառել համակարգերը Ադրբեջանին, սակայն Հայաստանը դեմ է եղել:

«Գործարքը չի կայացել. ՀԱՊԿ-ի մեր գործընկերը դեմ էր: Հնարավոր է՝ «Պոլոնեզ» համակարգերի առաջին գնորդը Ղազախստանը դառնա», - ասել է վերլուծաբանը:

Նա նաև հայտնել է, որ Բելառուսը պատրաստվում է ոչ մահաբեր սպառազինություն վաճառել Հայաստանին:

Ավելի վաղ, ԶԼՄ-ներն ակտիվորեն շրջանառում էին Բելառուսի և Ադրբեջանի միջև $170 մլն-ի սպառազինության ձեռքբերման գործարքի մասին լուրը: Նշվում էր, որ Ադրբեջանի գործարքը Բելառուսի հետ «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ կայացել է, և կանխավճար է տրվել համակարգերի առաքման համար:

Ադրբեջանը սկսեց հետաքրքրվել բելառուսական արտադրության համազարկային համակարգերով Հայաստանում «Իսկանդեր-Է» համակարգերի հայտնվելուց հետո:

«Պոլոնեզը» չին-բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ կայան է։ Կայանը նախատեսված է 8 հրթիռի արձակման համար, հեռահարությունը կազմում է 50-200 կմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---