Ադրբեջանը $170 մլն զենք է գնել Բելառուսից

Ադրբեջանը $170 մլն զենք է գնել Բելառուսից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը 170 մլն դոլարի զենք է գնել Բելառուսից: Այդ մասին հայտնել է Ստոքհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը:

Ըստ ինստիտուտի, Ադրբեջանի գործարքը Բելառուսի հետ «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ կայացել է: Տեղեկատվությունը հաստատել է նաև «Բելառուսական նորություններ» պարբերականը:

Ադրբեջանը կանխավճար է վճարել համակարգերի առաքման համար, գրում է Haqqin.az-ը:

Ադրբեջանը սկսեց հետաքրքրվել բելառուսական արտադրության համազարկային համակարգերով Հայաստանում «Իսկանդեր-Է» համակարգերի հայտնվելուց հետո:

Որոշ ժամանակ առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել էր երկու երկրների համագործակցության հեռանկարներն այդ ոլորտում:

«Պոլոնեզը» չին-բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ կայան է։ Կայանը նախատեսված է 8 հրթիռի արձակման համար, հեռահարությունը կազմում է 50-200 կմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---