Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին Ցեղասպանությունը ճանաչելու համար

Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին Ցեղասպանությունը ճանաչելու համար

PanARMENIAN.Net - System of A Down հանրահայտ ռոք խմբի մեներգիչ և երգերի հեղինակ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այդ մասին Թասնկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Շնորհակալ եմ Նիդերլանդների խորհրդարանին և մեր բոլոր բարեկամներին Նիդերլանդներում դրա համար: Ճշմարտությունը միշտ պետք է հաղթի անկախ աշխարհաքաղաքական պահանջներից և իրական քաղաքականությունից»,-գրել է Թանկյանը:

Ըստ նրա, դա ոչ միայն պատմական շտկում է, այլ նաև այն բանի վկայությունը, որ աշխարհը գնալով ավելի է հոգնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և նրա կողմնակիցներից:

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Առաջին բանաձևը ճանաչում է Հայոց ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների որևէ նախարար կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։

Ընթերցեք նաև.Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---