Լիբանանում ՌԴ դեսպանը խոստացել է խոցել ԱՄՆ հրթիռները11 ապրիլի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան իրեն իրավունք է վերապահում խոցելու բոլոր հրթիռներն ու կրակակետերը Սիրիայի դեմ ԱՄՆ ագրեսիայի դեպքում: Այդ մասին հայտարարել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը լիբանանյան Ալ Մահար հեռուստաալիքի եթերում: Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել: Նա նշել է, որ Ռուսաստանը կյանքի կկոչի իր նախագահի հայտարարությունն այդ մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել է Սիրիային հրթիռային հարված հասցնելու հարցը, որն ավելի հզոր պետք է լինի, քան 2017-ին Հոմսում ձեռնարկված ռազմակայանի գրոհը: Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի մասնագետները թվարկել են այն սիրիական ռազմակայանները, որոնց կարող են հարվածել ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն Արևելյան Գուտայում քիմզենքի ենթադրյալ կիրառման պատճառաբանությամբ: ՄինչդեռՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որՍիրիային ռազմական հարված հասցնելու համար Մեծ Բրիտանիային ավելի շատ ապացույցներ են հարկավոր, որ Բաշար Ասադը քիմիական զենք է կիրառել երկրում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին: Ընթերցեք նաև. Քիմզենք, ԱՄՆ-ՌԴ աճող լարվածություն և պատերազմի սպառնալիք. Սիրիայի գլխին սև ամպեր են կուտակվում Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |