Մեծ Բրիտանիան հրաժարվել է Սիրիային ռազմական հարված հասցնելու մտադրությունից11 ապրիլի 2018 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Սիրիային ռազմական հարված հասցնելու համար Մեծ Բրիտանիային ավելի շատ ապացույցներ են հարկավոր, որ Բաշար Ասադը քիմիական զենք է կիրառել երկրում: Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցներում, հայտնում է Meduza-ն The Times թերթի վրա հղումով: Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել: Լոնդոնը հավանություն չի տվել Սիրիայի դեմ արագ պատասխան ռազմական գործողություն անցկացնելու Վաշինգտոնի մտադրությանը, քանի որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) մտադիր է Արևելյան Գուտա այցելել ստուգելու համար Դամասկոսի արվարձաններում քիմզենքի կիրառման մասին լուրերը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին: Ընթերցեք նաև. Քիմզենք, ԱՄՆ-ՌԴ աճող լարվածություն և պատերազմի սպառնալիք. Սիրիայի գլխին սև ամպեր են կուտակվում Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |