Մաշտոցի-Թումանյան խաչմերուկում լարված է. Ցուցարարների են բերման ենթարկում (Թարմացվող)

Մաշտոցի-Թումանյան խաչմերուկում լարված է. Ցուցարարների են բերման ենթարկում (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։

Իրավապահներն արգելափակում են մարդկանց, փորձելով թույլ չտալ քայլել երթևեկելի մասով։

14:24 Ցուցարարները Հրանսիայի հրապարակում են, որտեղ նաև բազմաթիվ ոստիկաններ կան: Վերևում, Սահմանադրական դատարանից ներքևի հատվածում, ոստիկանները զրահամեքենայով ու փշալարերով փակում են դեպի վերև բարձրացող հատվածը:

14:00 Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները միացել են Էջմիածնի բողոքի ակցիային:

13:39 Մաշտոցի-Թումանյան խաչմերուկում լարված է: Ցուցարարների են բերման ենթարկում:

13:37 Գործադուլ հայտարարած«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները երթով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից հասել են Հանրապետության հրապարակ:

13:16 Իրավիճակը լարված է Էջմիածնում: Հրմշտոց է սկսվել ցուցարարների և ստիկանների միջև:

12:55Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ քաղաքական երկխոսության կոչ անելով Նիկոլ Փաշինյանին ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով:

12:11 Փաշինյանը սկսել է քայլերթը Նոր Նորքի 5-րդ զանգվածից: Նրանք շարժվում են դեպի Գայի պողոտա: Ճանապարհն արգելափակված է:

12:05 Ոստիկանությունը բացում է ճանապարհը ցուցարարների համար:

11:57 Փաշինյանն ասում է՝ դադարեցնում են հավաքը Նոր Նորքի 7-րդ զանգվածում, և անմիջապես ինքնաբուխ հավաք ենք սկսում՝ ի նշան ընդդիմության անկտիվիստների նկատմամբ գործադրվող բռնությունների: Այժմ նա զանգահարել է Նորք Նորքի ոստիկանական բաժանմունք և օրենքով սահմանված կարգով իրակազեկել, որ ինքնաբուխ հավաք են իրականացնելու՝ Գայի պողոտայով մինչև Ավան վարչական շրջան: Փաշինյանն ասում է, որ բաժանմունքից ի գիտություն են ընդունել և առարկություններ չեն ներկայացրել:

11:54 Փաշինյանն ընթերցում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածը.

1. Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը (այսուհետ` ինքնաբուխ հավաք)։

2. Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։

11:38 Էջմիածնում բողոքի երթ են իրականացնում:

11:33 Փաշինյանը կոչ արեց քաղաքի տարբեր հատվածներում արգելափակել փողոցները: Օսիպյանը հաղորդում է նրան, որ Երևանի քաղաքապետարանը հստակ երթուղի է սահմանվել: Այժմ Փաշինյանը և համախոհները չեն կարողանում սկսել երթը:

11։39 Հրմշտոցի մեջ ոստիկաններից մեկի ինքնազգացությունը վատացավ, նրան հեռացնում են դեպքի վայրից։

11։27 Փաշինյանն ասում է՝ ինքնաբուխ բողոքի երթը մինչև 3 ժամ կարող է տևել, ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտել։ Նա նշում է, որ գիշերը հարձակվել են ցույցերի մասնակիցների մեքենաների վրա ու պնդում՝ սա բողոքի երթ է իրադարձությունների դեմ։

11։16 Ոստիկաններն ու ցուցարարները քաշքշուկի մեջ են, փողոցն ողողված է ազդանշաններով։

11։04 Առավոտյան Փաշինյանը գրել էր, որ տեղյակ է՝ ավտոերթերին մասնակցած մեքենաներ են գիշերը ջարդել։ «Գաղափար ունեմ՝ ջարդված ավտոմեքենաներով ավտոերթ անել՝ արժանի հակահարված տալու համար։ Եթե գաղափարն ընդունելի է, առաջիկա ուղիղ եթերներում կոնկրետ ժամ եւ տեղ կառաջարկեմ»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---