Կարապետյան․ Օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը25 ապրիլի 2018 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հրապարակում կան հավաքված մարդիկ, որոնք դժգոհ են ստեղծված իրավիճակից, բայց ինչպե՞ս որոշենք՝ ով էվարչապետի նրանց թեկնածուն, հայտարարել է Կարեն Կարապետյանը մի խումբ ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վարչապետ պետք է ընտրվի թավշյա հեղափոխության թեկնածուն։ «Այսպես կոչված ժողովրդի թեկնածուն ո՞րն է: Կբացատրե՞ք: Ես որևէ երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Դրա համար կան ընտրություններ: Դրսում կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, բայց ո՞նչ չափենք: Այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի, ինչպե՞ս վարվենք: Դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Դրա համար էլ առաջարկում ենք՝ եկեք անենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի թեկնածուն Փաշինյանն է, ինքն էլ կգնա (վարչապետի պաշտոնին - խմբ)», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»: Կարապետյանը պատասխանել է ճշտող հարցին՝ բացառու՞մ է նա արդյոք Փաշինյանի կամ հրապարակի ընտրած այլ թեկնածուի՝ վարչապետի պաշտոնակատար դառնալը. «Ժողովրդի ընտրայլն այդպես չի ընտրվում, այլ ընտրությամբ է արվում», - ասել է նա՝ շեշտելով, որ չի բացառում, որ ընտրությունների հետևանքով վարչապետ դառնա հենց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, սակայն ընդդիմության առաջարկած ընտրության տարբերակը չի համապատասխանում օրենքին։ Կարապետյանը դիմել է ՀՀ նախագահին՝ ստեղծելու հատուկ հարթակ, որտեղ ներքաղաքական ուժերը «կնստեն, կբաանկցեն ու իրավիճակից դուրս գալու լուծումներ կգտնեն»: Ապրիլի 24-ին պարզ դարձավ, որ Փաշինյանի ու Կարապետյանի պլանավորված բանակցությունները տապալվել են։ Իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |