Կարապետյանը հրաժարվել է բանակցել. «Փաշինյանի հրավերը նախորդից չի տարբերվում»

Կարապետյանը հրաժարվել է բանակցել. «Փաշինյանի հրավերը նախորդից չի տարբերվում»

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Կարեն Կարապետյանի «պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ»: Նա ասել է՝ բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային», - նշվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ըստ Կարապետյանի, Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին:

Ավելի վաղ, Փաշինյանի ու Կարապետյանի պլանավորված բանակցությունները տապալվել էին։ Իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---