Պեսկով. Լեոնտևի խոսքերը ոչ մի կապ չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ

Պեսկով. Լեոնտևի խոսքերը ոչ մի կապ չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ

PanARMENIAN.Net - Կրեմլն անհրաժեշտ չի համարում ուշադրություն դարձնել լրագրող Միխայիլ Լեոնտևի Հայաստանի հասցեին հնչեցված ոչ բարեկամական արտահայտություններին, քանի որ նրա դիրքորշումը ոչ մի կապ չունի Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ արտահայտությունները որևէ կապ չունեն և չեն կարող ունենալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Ինչպես նաև դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ ընդհանուր բան բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք ռուսաստանցիները պատմականորեն տածում են հայ ժողովրդի հանդեպ: Ուստի՝ այս դեպքում, հավանաբար, դրանք եղել են անհաջող արտահայտությունները, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել», - ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը ներողություն է խնդրել հայերիցհաղորդավարներ Յուրևի և Լեոնտևի արտահայտությունների համար:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի«Գլավտեմա» հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը վերջին մի քանի թողարկումները, մասնավորապես, ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները, նվիրեցին հայաստանյան իրադարձություններին: Նրանք համեմատականներ են անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև, Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ են արել երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները ճնշելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---