Պարտադիր կուտակայինի մասնակիցը 5%-ի փոխարեն 2,5% կվճարի. 7,5%-ը կվճարի պետությունը11 հունիսի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Կառավարության արտահերթ նիստում քննարկվում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշախատավարձից կուտակվող 10%-ից կվճարի 2,5%-ը՝ նախկին 5%-ի փոխարեն: Պետությունը կվճարի 7,5%-ը՝ նակին 5%-ի փոխարեն: Դեռևս գործող կարգավորմամբ, կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10%-ը՝ 5%-ը վճարում է անձը, 5%-ը՝ անձի օգտին պետությունը։ Ավելի վաղ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։ Ըստ նրա, ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |