Եղոյան. Փաշինյանի և Ալիևի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում11 հունիսի 2018 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում Մոսկվայում այս պահի դրությամբ որևէ ձևաչափով նախատեսված չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, հայտնում է Aysor.am-ը: «Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ», - նշել է Եղոյանը: Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը։ Նա հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Մոսկվայում ֆուտբոլի առաջնության բացմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |