Փաշինյանը կմեկնի ֆուտբոլի ԱԱ բացմանը. Հանդիպելու է Պուտինին

Փաշինյանը կմեկնի ֆուտբոլի ԱԱ բացմանը. Հանդիպելու է Պուտինին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ Մոսկվայում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Փաշինյանը ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

«Այո. Սպասում ենք ֆուտբոլի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Մոսկվայում ֆուտբոլի առաջնության բացմանը: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ նախագահի աշխատակազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սա առաջին միջոցառումը կլինի, որին մասնակցում են և Փաշինյանը, և Ալիևը:

Ավելի վաղ Փաշինյանի առաջիկա այցի մասին հայտնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն այցի մանրամասներ չէր հայտնել:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը տեղի կունենա հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցաշարի առաջին խաղից կես ժամ առաջ: Առաջնությունը կբացվի Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների խաղով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---