// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՊԲ հրամանատար. Անհրաժեշտության դեպքում հարված կհասցվի Մինգեչաուրի ՀԷԿ-ին

ՊԲ հրամանատար. Անհրաժեշտության դեպքում հարված կհասցվի Մինգեչաուրի ՀԷԿ-ին

PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ-ն անհապաղ կհարվածի ադրբեջանական Մինգեչաուրի ՀԷԿ-ին, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Մնացականյանը հայտնել է, որ Մինգեչաուրի ՀԷԿ-ը որպես թիրախ ներառված է ՊԲ տակտիկական պլաններում, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ռազմական արվեստը պահանջում է հարվածներ հասցնել նման և ռազմական օբյեկտներին: Դա կվնասի տնտեսությանը և կբացառի համապատասխան ռեսուրսներով հակառակորդի ԶՈւ ապահովման հնարավորությունը: Այդ օբյեկտ ընդգրկված է մեր պլաններում», - ասել է Մնացականյանը:

Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե կլինի արդյոք այդպիսի անհրաժշետություն, առայժմ այդպիսի անհրաժշետություն չկա, հավելել է գեներալ-լեյտենանտը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից սպառազինության՝ բելառուսական «Պոլոնեզ», չեխական «Դանա» և իսրայելյան LORA զինատեսակների գնմանը, ապա, ըստ Մնացականյանի, հայկական կողմը կարող է համարժեք պատասխանել:

«Նմանատիպ զենք կա մեր Զինված ուժերում: Խոցման հնարավորությունները նույնն են, ինչ Ադրբեջանի պարագայում: Մենք ոչ միայն նույն հնարավորություններն, այլ նաև ավելի դիպուկ կրակի հնարավորություն ունենք»,-ասել է ՊԲ հրամանատարը:

Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվ զենք է գնում մի շարք պետություններից, այդ թվում Բելառուսից, Իսրայելից, Արևելյան Եվրոպայի երկրներից:

Ապրիլին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գնելու է բելառուսական արտադրության գերճշգրիտ համազարկային «Պոլոնեզ» համակարգերը: Հունիսի 11-ին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել է նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են «Պոլոնեզ» համակարգերը: Երևանն իր դժգոհությունը հայտնեց գործարքի առնչությամբ:

Ընթերցեք նաև.ՊԲ հրամանատար. Լարվածությունը հնարավոր է աճի սեպտեմբեր-հոկտեմբերին

 Ուշագրավ
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս
Հայկական արմատներ ունեցող ևս երեք գործիչ է մասնակցում ընտրույթուններին
Պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը
Մինչդեռ զբոսաշրջիկնեի 24 տոկոսը գերադասում է իրենց նախընտրած «իդեալական տարբերակը». տանը՝ ծածկոցի տակ, գրքով և կատվի ընկերակցությամբ