ՊԲ հրամանատար. Լարվածությունը հնարավոր է աճի սեպտեմբեր-հոկտեմբերին

ՊԲ հրամանատար. Լարվածությունը հնարավոր է աճի սեպտեմբեր-հոկտեմբերին

PanARMENIAN.Net - Իրադրությունն առաջնագծում կայուն հանգիստ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ լարվածության հնարավոր աճ, ըստ իրենց կանխատեսմամբ, կարող է լինել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

«Ադրբեջանից բացեիբաց հայտարարում են, որ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը ռազմական ճանապարհ է, որն արվել է հարյուրամյակին նվիրված տոն օրվա առթիվ, որին մանակցում էին հրավիրվածներ տարբեր երկրներից», - ասել է Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով` 2018-ի մարտ ամսվանից հակառակորդն ակտիվացրել է մարտական պատրաստվածությունը: «Նկատելի են դարձել զրահատանկային զորավարժությունները, անցկացվել են նաև առանձին զորավարժություններ», - նշել է Մնացականյանը:

Նա նշել է նաև, որ հակառակորդի բոլոր գործողությունները վերահսկվել են: «Համապատասխան եզրահանգումներ ենք արել, ցուցուցմներ տվել», - ասել է ՊԲ հրամանատարը:

Նրա խոսքով՝ ավելի հաճախակի են դարձել մարտավարական ավիացիայի թռիչքները` ի տարբերություն նախորդ տարիների:

«Հրադադարի պահպանման ռեժիմով ունենք կտրուկ նվազում բոլոր ուղղություններով, կարելի է ասել, որ խախտումնեը միայն հրաձգային զենքից են, ընդհանուր վերլուծելով՝ կարող ենք ասել, որ առաջնային գծում իրադրությունը կայուն հանգիստ է, բայց լի` հնարավոր լոկալ դեպքերից վերածվելու ավելի լայնամասշտաբ գործողությունների», - ասել է նա:

Հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---