Ադրբեջանն ակնարկել է, որ կարող է հարվածել ՀԱԷԿ-ին

Ադրբեջանն ակնարկել է, որ կարող է հարվածել ՀԱԷԿ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը՝ անհրաժեշտտության դեպքում Մինգեչաուրի ՀԷԿ-ին հարվածելու հայկական կողմի պատրաստակամության մասին, հայտարարել է, որ «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»:

Ադրբեջանի ՊՆ-ն չի մատնանշել հայտարարությունում Մեծամորի ԱԷԿ-ը, սակայն միակ օբյեկտը, որի վնասվելու դեպքում տեսականորեն «ՀՀ տարածքում հարյուրավոր տարիներ կյանք չի լինի», Մեծամորի ԱԷԿ-ն է։ ԱԷԿ-ի հետ որևէ միջադեպ, սակայն, վտանգելու է ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև Թուրքիան, Իրանը, Վրաստանը և Ադրբեջանը, ընդ որում՝ թե Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, թե Ադրբեջանի մնացած տարածքը։

Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Ադրբեջանի զինանոցում առկա են ավերիչ ուժ ունեցող սպառազինության ամենաարդիական միջոցները, որոնք կարող են սեղմ ժամկետում ոչնչացնել հակառակորդի բոլոր կարևոր ռազմական օբյեկտներն ու կապի ռազմավարական գծերը», հայտնում է 1news.az-ը:

Նախարարությունը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերը լիովին ապահովում են երկրի օդային տարածքի, պետական ու ռազմական օբյեկտների անվտանգությունը:

Ավելի վաղ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն անհապաղ կհարվածի ադրբեջանական Մինգեչաուրի ՀԷԿ-ին, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա: Մնացականյանը հայտնել է, որ Մինգեչաուրի ՀԷԿ-ը որպես թիրախ ներառված է ՊԲ տակտիկական պլաններում,

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---