Նախագահը ստորագրել է ՀՅԴ-ական ու ծառուկյանական նախարարների ազատման հրամանագրերը

Նախագահը ստորագրել է ՀՅԴ-ական ու ծառուկյանական նախարարների ազատման հրամանագրերը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ 6 նախարարներին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին հոկտեմբերի 2-ին՝ ԱԺ-ում «հակահեղափոխական» օրենքի ընդունմանը հետևած խորհրդարանի շրջափակման ու ցույցի ժամանակ։ Պաշտոնը կպահպանի միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Փաշինյանի համաձայնությամբ։

Փաշինյանը նշել էր նաև, որ նախարարների աշխատանքի ազատման հրամանագրերի ստորագրմանը հետելու է իր հրաժարականը՝ մինչև նոր ընտրություններ։ Իր խոսքերով, քաղաքական ուժերի միջև կա կոնսենսուս վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին։

 Ուշագրավ
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա