ՀՀԿ-ն ԱԺ լուծարումը կանխող նախագիծ է փորձում անցկացնել

ՀՀԿ-ն  ԱԺ լուծարումը կանխող նախագիծ է փորձում անցկացնել

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագիծ են մշակել: Այն հոկտեմբերի 2-ին քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողն իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ:

Հարակից զեկուցող կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննադատել է ՀՀԿ-ական պատգամավորների գործելաոճը, քանի որ վերջիններս նախագծի երկրորդ ընթերցման անվան տակ կարևոր փոփոխություններ են անում ու փորձում արագ անցկացնել:

«Հնչեցվեց նոր առաջարկություն, որի թղթային տարբերակը մեզ հասանելի դարձավ երեկ երեկոյան: Ամբողջությամբ պատրաստվել և դիրքորոշում հայտնել կառավարությունը հնարավորություն չունեցավ: Այստեղ, փաստորեն, նույն մեխանիզմն է գործում, ինչ նախկին կառավարությունն էր անում՝ նախագծերը բերում և հանձնաժողովներում առաջինից երկրորդ ընթերցման արանքում փոփոխություններ էր անում արագ, ու պատգամավորները մշտապես բողոքում էին, որ չեն կարողանում արտահայտել իրենց դիրքորոշումը, իսկ հիմա, փաստորեն, կառավարությունն է ընկել այդ նույն դրության մեջ», - ասել է փոխնախարարը:

Այս փոփոխությունը չի արժանացել կառավարության հավանությունը:

Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկն ունի քաղաքական դրդապատճառներ, քանի որ առաջարկը վերաբերում է բացառապես ԱԺ-ի կողմից երկորդ անգամ վարչապետ չընտրելու արդյունքում իրավունքի ուժով ԱԺ-ն ցրելու պրոցեսը կանխելուն:

«Առաջարկը վերաբերում է հետևյալ իրադրությանը. երբ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ լինեն, և, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով խոչընդոտվի պատգամավորների քվեարկությունը, և դրանից հետո որպես հետևանք ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվի, այդ ժամանակ կանխվի խորհրդարանի լուծարումը»,- ասել է Հովհաննիսյանը:

Փոխնախարարը ներկայացրել է մի իրավիճակ, երբ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացնում, ունենում է պայմանավորվածություն, որ որևէ քաղաքական ուժ թեկնածու չի առաջադրում, հանկարծ այդ խոստումը դրժվում է, և այդ իրավակարգավորման արդյունքում ժողովուրդը չի կարողանում խոչընդոտել վարչապետի ընտրությանը: Փոխնախարարի խոսքով՝ բացի քաղաքական դրդապատճառներից նաև իրավական խնդիր կա, քանի որ հստակ չէ, թե ով է որոշում արտակարգ իրավիճակ առկա է, թե ոչ, խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին, թե ոչ, դա որոշելը վերապահված է խորհրդարանի նախագահի միանձնյա որոշմանը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես հայտարարել է, որ նախագիծն ուղղված է վարչապետի ընտրության չկայանալու դեպքում ԱԺ-ն լուծարելու գործընթացի կանխելուն:

«Վարչապետի հրաժարականի պարագայում, եթե երկու անգամ անընդմեջ երկու շաբաթվա ընթացքում չընտրվեր վարչապետը, պետք է խորհրդարանը արձակվեր, իսկ այս նախագծով խնդիր է դրվում՝ եթե պատգամավորները չեն կարողացել գալ, և ինչ-ինչ պատճառներով նիստը հնարավոր չէ գումարել, ապա նախագահողը հայտարարում է, որ նիստը համարում է ընդհատված, որովհետև կան խոչընդոտներ: Սրանով փորձ է արվում կասեցնել այն գործընթացը, որ խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի», - նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---