Հարցում. Ում կընտրեն և ում երբեք չեն ընտրի ՀՀ քաղաքացիները ԱԺ արտահերթին

Հարցում. Ում կընտրեն և ում երբեք չեն ընտրի ՀՀ քաղաքացիները ԱԺ արտահերթին

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրականացրած հարցմանը մասնակցածների 77%-ը պատրաստ է քվեարկել ԵԼՔ դաշինքի (դաշինքը բաղկացած է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից) օգտին։

Նրանցից 66%-ը դաշինքի օգտին կքվեարկի առաջին հնարավորության, իսկ 11%-ը՝ երկրորդ հնարավորության դեպքում։

«Ծառուկյան» դաշինքի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների 13%-ը, «Հանրապետական» կուսակցությանը՝ 4%-ը, «Հ.Յ.Դաշնակցությանը»՝ 2%-ը։ Մոտ մեկական տոկոս ձայն ունեն «Հայաստանի կոմունիստական», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները։

Հարցվածների 61%-ը երբեք իր ձայնը չի տա «Հանրապետական» կուսակցությանը, 15%-ը՝ «Օրինաց երկիր» կուսակցությանը, ևս 15%-ը՝ «Հայ ազգային կոնգրեսին», 13%-ը՝ «Հ.Յ.Դաշնակցությանը», 7%-ը՝ «Բարգավաճ Հայաստանին» և ընդամենը 4%-ը՝ ԵԼՔ դաշինքին։

Հարցմանը մասնակցել է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 1200 չափահաս մարդ: Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամետի Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Ընթերցեք նաև՝Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել,

Փաշինյանի վարկանիշը 91% է,

Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում,

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---