Ալիև. Ադրբեջանը զենքի ու ռազմատեխնիկայի ներկրման բազմաթիվ պայմանագրեր է կնքել

Ալիև. Ադրբեջանը զենքի ու ռազմատեխնիկայի ներկրման բազմաթիվ պայմանագրեր է կնքել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով՝ նշելով, որ երկրի հզոր ռազմական ներուժը ղարաբաղյան հակամարտության «կարգավորման հիմնական ասպեկտն է»:«Առկա տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ և մեծ ավերիչ ուժով ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ»,-ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր բանակը: «Մենք բազմաթիվ պայմանագրեր ենք կնքել, որի արդյունքում կներկրվի ամենաարդիական սպառազինություն և տեխնիկա»,-ասել է նա:

Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևի իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմական արդյունաբերության ծավալները վերջին 11 տարում ավելացել են մոտ 33 անգամ։

Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է 2.5 մլրդ դոլար ներդնել:«Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է կարողանանք մոտ 2.5 միլիարդ դոլար ներդնել: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանել: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է»,- ասել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---