Փաշինյան. Բանակի համար 2.5 մլրդ դոլար գտնելու համար պետք է լրջագույն աշխատանք տանել13 դեկտեմբերի 2018 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է 2.5 մլրդ դոլար ներդնել: «Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է կարողանանք մոտ 2.5 միլիարդ դոլար ներդնել: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանել: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է»,- ասել է։ Վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև ռազմարդյունաբերական համալիրն արդիականացնելու անհրաժեշտության մասին: Նա հավելել է, որ այդ խնդրի լուծումը կապված է Հայաստանը տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու կառավարության տեսլականի հետ: 2019-ի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը կհատկացվի 307 մլրդ դրամ, որից 300,5 մլրդ դրամը՝ ռազմական պաշտպանության ոլորտին։ Ոլորտին հատկացվող ծախսերը, այսպիսով, կաճեն մոտ 25%-ով՝ 2018-ի 246․8 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, ընթացիկ տարվա ռազմական բյուջեն 2017-ի ցուցանիշը գերազանցել է 17.6%-ով։ Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերն առաջին անգամ գերազանցել են $600 մլն-ի շեմը՝ կազմելով $626.3 մլն։ Սա նշանակում է, որ նպատակին հասնելու համար, ռազմական ոլորտին հատկացվող գումարները պետք է շեշտակիորեն ավելանան: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |