Երևանը՝ ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների թվում

Երևանը՝ ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների թվում

PanARMENIAN.Net - ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը հարցում է անցկացրել համացանցում՝ կազմելու համար ԱՊՀ և մերձավոր արտերկրի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշը: Տոնական և հանգստյան օրերին ռուսաստանցի զբոսաշրջիկների ռոմանտիկ ուղևորությունների համար նախընտրելի քաղաքների 8-նյակում է ընդգրկվել նաև Երևանը:

Ռոմանտիկ զբոսաշրջությունը ենթադրում է ինքնուրույն կամ զույգերով այցելություններ հանգստյան օրերին: Ըստ գործակալության, ռոմանտիկ զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներում կազմում է տարեկան մոտ 1 մլն ուղևորություն:

Երևանի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 5 տոկոսը:

Թբիլիսիի, որպես մերձավոր արտերկրի քաղաքի, օգտին քվեարկել է 33 տոկոսը, Աստանայի, Բաքվի ու Մինսկի օգտին՝ 14 տոկոսը, Քիշնևի օգտին՝ 10 տոկոսը:

ԱՊՀ ամենառոմանտիկ քաղաքների ցանկում են ընդգրկվել նաև ղազախական Ալմաթին ու ղրղզական Բիշքեկը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ամենապահանջված քաղաքն է ռուս զբոսաշրջիկների շրջանում սիրահարների՝ սուրբ Վալենտինի օրը նշելու համար: Երևանին հաջորդում են Բանգկոկը, Թբիլիսին, Բարսելոնան և Ստամբուլը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---