Ռուս զբոսաշրջիկները Վալենտինի օրը նախապատվությունը կտան Երևանին

Ռուս զբոսաշրջիկները Վալենտինի օրը նախապատվությունը կտան Երևանին

PanARMENIAN.Net - Երևանն ամենապահանջված քաղաքն է ռուս զբոսաշրջիկների շրջանում սիրահարների՝ սուրբ Վալենտինի օրը նշելու համար: Երևանին հաջորդում են Բանգկոկը, Թբիլիսին, Բարսելոնան և Ստամբուլը:

Իսկ ներքին ուղղություններից ռուսաստանցի սիրահար զույգերը նախապատվությունը տալիս են Սոչիին, Մինվոդիին, Մոսկվային, Սիմֆերոպոլին և Կրասնոդարին, հայտնում է Biletix-y:

Ըստ ծառայության վերլուծաբանների, օգտատերերի հարցումների 62 տոկոսը բաժին է ընկնում ներքին ուղղություններին, իսկ 38 տոկոսը՝ միջազգային: Ուսումնասիրվել են հաճախորդների ամրագրումները փետրվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---