Լավրով. Երևանն ու Բաքուն շահագրգռված են, որ վերջին պայմանավորվածությունները կատարվեն

Լավրով. Երևանն ու Բաքուն շահագրգռված են, որ վերջին պայմանավորվածությունները կատարվեն

PanARMENIAN.Net - Մոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, զգալով մթնոլորտը, որում այժմ ընթանում է աշխատանքը, ես հիմքեր ունեմ կարծելու, որ այս անգամ և Երևանը, և Բաքուն շահագրգռված են, որ վերջին պայմանավորվածությունները Ղարաբաղի շուրջ չմնան թղթի վրա: Մենք կաջակցենք դրանց իրագործմանը»,-ասել է Լավրովը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---