Երևանում բուքմեյքերների աշխատանքն արգելող օրենքն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Երևանում բուքմեյքերների աշխատանքն արգելող օրենքն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն հունիսի 3-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լարցումներ կատարելու մասին նախագիծը, որով 2020 թվականից Երևանում կարգելվի բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:

Նախագիծն ընդունվել է միաձայն:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած նախագծով բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը կթույլատրվի ՀՀ մի շարք քաղաքներում՝ Ծաղկաձորում, Մեղրիում, Սևանում, Ջերմուկում:

Նախագիծը բողոքի ակցիայի էր դուրս բերել «ԳուդՎին» բուքմեյքերական ընկերության աշխատակիցների: Ընկերության ներկայացուցիչներն ավելի ուշ հանդիպել են ԱԺ ղեկավարության հետ և ընդհանուր հայտարարի եկել:

Ընթերցեք նաև՝ «Որքան են պարտվում խաղացողները և որքան են շահում բուքմեյքերները»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---