Վարչապետ. Ամուլսարն ամենաշուտը կարող է շահագործվել 2020-ի 4-րդ եռամսյակում 9 սեպտեմբերի 2019 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին ու խնդրելով ջերմուկցիներին ապաշրջափակել հանք տանող ճանապարհները, հայտարարել է նաև, որ Բնապահպանական տեսչական մարմնին հանձնարարական է տվել Ամուլսարում սկսել ստուգումներ: Վարչապետը հայտնել է նաև, որ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020-ի չորրորդ եռամսյակը, բայց ամենահավանական ժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է։ Ստուգումների նպատակն է պարզել մի շարք հարցերի պատասխաններ՝ տեսչական մարմինը պետք է գնա և ստուգի հայտնի, հրապարակված փաստերը: «Կան կետեր, որոնց ստուգումը տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում։ Այս հարցերի վերաբերյալ պետք է պատասխան տա Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործը։ Այն հարցերը, որոնց պատասխանները չենք ունենա տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում»,-ասել է նա։ Վարչապետը հավելել է նաև, որ անկախ ամեն ինչից, կառավարությունը կարող է իրականացնել ամենօրյա մոնիտորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար։ «Երբ կարձանագրվի որևէ խախտում, դրանք չվերացվելու դեպքում կառավարությունը կարող է, ունի այդ լծակները, հանքի շահագործումը մեկընդմիշտը արգելել», - ասել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |