Վարչապետը խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները 9 սեպտեմբերի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին և նոր ՇՄԱԳ անցկացնելու հնարավորությանը, պաշտոնապես խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: «Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները», - ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ կառավարությունն արգելի Ամուլսարի հանքի շահագործումը, ապա դա կարող է դիտարկվել «որպես խտրական մոտեցում»։ Անդրադառնալով նոր ՇՄԱԳ-ի անցկացման հավանականությանը՝ վարչապետն ասել է, որ օրենսդրությամբ մեխանիզմ չկա, որ նախարարը որոշի, որ նոր ՇՄԱԳ պիտի իրականացվի։ «Բոլոր այն դեպքերում, երբ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն է ծագում, ստուգումների որոշակի փուլ է առաջանում՝ պարզելու փաստերը, որոնք կարող են հանգեցնել նոր ՇՄԱԳԻ-ի անհրաժեշտության։ Երբեմն դա եռամսյա, երբեմն, բնապահպանական տեսչական ստուգմամբ, 30-70 օր է պահանջում»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ Ամուլսարի հարցում կան որոշակի ազդակներ, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարվի, ապա դա կարող է հանգեցնել ՀՀ վականիշի վատթարացման: «Դրա հետևանքները կզգանք մասնավորապես վարկերի տրամադրման գործընթացում։ Եթե մենք ասում ենք, որ Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործել, ապա հարց է ծագում՝ բնապահպանակա՞ն մտավախություններից։ Եթե այո, ապա ծագում է երկրորդ հարցը. ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Թեղուտը շահագործվի», - ասել է Փաշինյանը: Վարչապետը հավելել է, որ որքան երկրի վարկանիշը բարձր լինի, այնքան էժան փող հնարավոր կլինի բերել երկիր՝ քաղաքացիներին ավելի էժան վարկեր տրամադրել, ինչը շատ կարևոր գործառույթ է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |