Փաշինյան. ԱՄՆ բանաձևը նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Փաշինյան. ԱՄՆ բանաձևը նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Կարծում եմ, սա շատ կարևոր իրադաձություն է և այն նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին», - ասել է նա: Նա երախտագիտության խոսքեր է ուղղել Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներին, բոլոր կողմ քվեարկողներին, Սփյուռքի կառույցներին, որոնք տասնամյակներ շարունակ աշխատել են այդ ուղղությամբ:

«Գործնականում այս որոշումը հասունացել էր և գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակով ճանաչել էին և սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը», - ասել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---