Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ կարգավորման մասին Լավրովի երևանյան հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ կարգավորման մասին Լավրովի երևանյան հայտարարությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությանն այն մասին, որ «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի այն չի ստորագրի»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած առաջարկվող պլանի անբաժան մասն է», հայտնում է Haqqin.az-ը:

«Մենք միշտ ենք ասել, որ միայն այդ տարածաշրջանից հեռացած ադրբեջանցիների ԼՂ վերադարձից հետո իրական հնարավորություններ կբացվեն Ադրբեջանի սահմաններում հակամարտության կարգավորման համար՝ բարձր մակարդակի ինքնակառավարման կարգավիճակի հիման վրա, որը ենթադրում է ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցություն: Իսկ դրա համար պետք է առարկայական բանակցություններ տեղի ունենան հակամարտության կարգավորման շուրջ, իսկ հայկական զինուժը պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի հարակից 7 շրջաններից»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստան էր այցելել նոյեմբերի 10-11-ը: Երևանում նա հայտարարել է. «Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»:

«Տարածքային ամբողջականության սկզբունքը, ինքնորոշումը և վեճերի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են երկրների միջև քննարկված փաստաթղթերի բոլոր տարբերակներում: Ցանկացած դեպքում, վերջնական որոշումը պետք է հաշվի առնի բոլոր այս սկզբուքները: Սրա հետ չեն վիճում ոչ Երևանը, ոչ Բաքուն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---