Սյունյաց թեմ․ Քահանան Փաշինյանին դուրս չի հրավիրել, արգելք չի հարուցել

Սյունյաց թեմ․ Քահանան Փաշինյանին դուրս չի հրավիրել, արգելք չի հարուցել

PanARMENIAN.Net - Սիսիանի Սբ Գրիգոր եկեղեցու քահանա Պարգև քահանա Զեյնալյանը որևէ արգելք չի հարուցել եկեղեցի վարչապետի այցի առնչությամբ և առավել ևս նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց, հայտարարել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը։

«Ցավ և ափսոսանք ենք հայտնում այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված անհարկի շահարկումների, սադրանքների, ինչպես և հնչած բռնության կոչերի առնչությամբ»,- ասել է նա։

Սյունյաց թեմից նշել են, թե լիահույս են, որ «ստեղծված իրավիճակը կգտնի իր հանգուցալուծումը հանդուրժողության և համերաշխության ոգով»։

Սյունիք կատարած այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը այցելել է միայն Սիսիան, մարզի մյուս քաղաքների մուտքերը փակել էին ցուցարարները։ Փաշինյանն այցելել էր Արցախում զոհերի շիրիմներին, զրուցել նրանց հետ, ապա քաղաքում զրուցել սիսիանցիների հետ։ Սիսիանի եկեղեցում քահանան չէր սեղմել վարչապետի ձեռքը՝ չարձագանքելով նրա ողջույնին։ Դրանից հետո տասնյակ սիսիանցիներ քայլերթով դեպի եկեղեցի էին շարժվել՝ այնտեղից քահանային հեռացնելու համար։

Ընթերցեք նաև․ Սիսիանի եկեղեցու քահանան չի սեղմել Փաշինյանի ձեռքը․ Քաղաքացիները երթով շարժվել են՝ նրան հեռացնելու

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---