Փաշինյան․ Տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք

Փաշինյան․ Տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով զինված ուժերի արդիականացման մասին, հայտարարել է, որ տարածքներ նվաճելու մտադրություն չկա։

Նա հավելել է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է զարգանան և վերափոխվեն ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։

«Մենք տարածքներ նվաճելու մտադրություն չունենք։ Մեր նպատակը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Ագրեսիվ որևէ մտադրություն չունենք և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է»,-ասել է Փաշինյանը։

Խոսելով հարևանների հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---