20 ապրիլի 2017 - 09:13 AMT
«ՍԱՍ-ի» ժողովի ժամանակ արված ձայնագրության փաստի առթիվ քրգործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունը ապրիլի 19-ին քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության ժողովի ժամանակ արված ու լրատվական կայքերում հրապարակված ձայնագրության փաստի առթիվ։

Ձայնագրությունում լսվում է, որ մի տղամարդ ներկաներին հորդորում է խորհրդարանական ընտրություններում ձայն բերել Արտակ Սարգսյանի` «ՍԱՍ-ի Արտակ» համար և սպառնում, որ ով ձայն չբերի՝ կկորցնի աշխատանքը։

«Հայկական ժամանակը» հաղորդում է, որ այն, թե ինչ հոդվածով է հարուցվել քրգործը, և ովքեր են դրանում ներգրավված՝ ՀՔԾ-ն կհայտնի ավելի ուշ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ապրիլի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Hayastan24 կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: