Մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:
Առաջնության մրցանակակիրներ դարձել են`
Մեծահասակներ. Աշոտ Ադամյան (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյան (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյան (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ):
Երիտասարդներ (մինչև 21 տարեկան). Դավիթ Մադոյան (+90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական):
Հայաստանի հավաքականը ներկայացնում էր տասը մարզիկ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այժմ մեր բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-ից 11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Բազկամարտի 2013-ի ԵԱ-ում Հայաստանը նվաճել էր ինը մեդալ: Իսկ ԵԱ 2012-ին ՀՀ բազմամարտիկները նվաճել էին 7 մեդալ:
Աշոտ Ադամյանը բազկամարտի 2014-ի աշխարհի չեմպիոն է:
Կարդացեք նաև՝ Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու