17 օգոստոսի 2017 - 14:40 AMT
ՌԴ-ում վերջնական արգելել են «Եհովայի վկաների» գործունեությունը

ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է ծայրահեղականության համար արգելված կազմակերպությունների ցանկում։

ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ, արգելվել է ինչպես ՌԴ-ում գործող մայր կազմակերպությունը, այդպես էլ իր 395 տեղական ենթակազմակերպություններ։

Ավելի վաղ կազմակերպությունը ծայրահեղական էր ճանաչվել ՌԴ Գերագույն դատարանի կողմից։

Որպես հիմք, մասնավորապես, ծառայել է արյան փոխներարկումից հրաժարվելու՝ «Եհովայի վկաների» պահանջը։

Ինքը կազմակերպությունը չի ընդունել մեղադրանքը։

Այն մասին, թե ինչպես է արյան փոխներարկումից հրաժարվելու պահանջը դառնում մահերի ու քրգործերի պատճառ Հայաստանում, կարող եք կարդալ PAN-ի «Հեռու մնալ արյունից» նյութում։