14 փետրվարի 2019 - 15:41 AMT
Փաշինյանը՝ «աղքատությունը գլխում հաղթահարելու» մասին. Դա ասում է մի մարդ, ում ուսվարձն ընտանիքը չէր կարող վճարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում անդրադարձել է աղքատությունը մարդկանց գլխներում հաղթահարելու մասին իր հայտարարության վերաբերյալ հնչող քննադատությանը:

«Ոմանց ԶԼՄ-ներում իմ այս արտահայտությունը վերնագիր է դարձել՝ «Եթե աղքատ ես, մեղավոր ես», ասում եմ՝ «աղքատությունը մեր գլուխներում է», և սա ասում է մի մարդ, ով ծայրից ծայր անցել է այդ ամբողջ ճանապարհը, 1991 թվականի Երևանի պետական համալսարանի ուսանող է դարձել, իր ընտանիքն ի վիճակի չի եղել վճարել նրա ուսման վարձը», - պամել է վարչապետը:

Նա նշել է, որ արտահայտությունն արել է որպես մի մարդ, ով իր գլխում հաղթահարել է աղքատությունը:

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը:

Ընթերցեք նաև՝ «Վարչապետը՝ պատգամավորներին. Եթե խոսքումս մունաթ կամ հեգնանք եք զգացել, կներեք»: