25 մարտի 2020 - 19:06 AMT
ԱՆ. Եվս 2 հոգի բուժվել է կորոնավիրուսից, ընդհանուր թիվը 18 է

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս երկու բուժված պացիենտ կա՝ կրկնակի բացասական թեստով, հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նրա խոսքով՝ բուժվածների թիվը հասել է 18-ի, մարտի 25-ին կլինի նաև թարմ տեղեկատվություն՝ պացիենտների առողջության վերաբերյալ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից