Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից![]() 11 մարտի 2020 - 21:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել։ Բոլոր վարակակիրները մեկուսացվում են, ինչպես նաև՝ նրանց հետ շփում ունեցած մարդիկ։ Ներկայացնում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները՝ կորոնավիրուսից խուսափելու ուղղությամբ։ Կորոնավիրուսի ամենատարածված ախտանշաններից են ջերմությունը, հազն ու թուլությունը: Որոշ վարակակիրների մոտ, սակայն, կարող են ի հայտ չգալ ախտանշաններ: Մարդկանց 80%-ի դեպքում վիրուսից բուժվում են՝ ընդ որում, առանց հատուկ կուրսի: Հիվանդությունը մարդուց մարդու է փոխանցվում հազալու կամ փռշտալու արդյունքում առաջացող կաթիլների միջոցով, որոնք կարող են ընկնել մարդու կամ նրան շրջապատող առարկաների և իրերի վրա: Կարևոր է հնարավոր վարակակրից հեռավորություն պահպանել: Քիչ, բայց հավանական է, որ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել նաև վարակակիր, բայց ընդգծված ախտանշաններ չունեցող անձնից: Վիրուսի մասնիկները ձեռքերից վերացնելու համար անհրաժեշտ է պարբերաբար լվացվել օճառով, մաքրել ձեռքերն ալկոհոլային հիմքով գելերով: Ձեռքերը ճիշտ լվանալու ԱՄՀ ուղեցույցը՝ կից տեսանյութում․
Չի կարելի ձեռքերով դիպչել գլխին, քթին, բերանին: Անհրաժեշտ է պահպանել շնչառական հիգիենայի կանոնները. հազալիս կամ փռշտալիս փակել բերանն անձեռոցիկով կամ արմունկով՝ թույլ չտալով, որ վարակի հնարավոր մասնիկները փոխանցվեն շրջապատող մարդկանց: Վիրուսային ախտանշաններ ունենալու դեպքում անհրաժեշտ է այդ մասին հայտնել բժիշկներին: Նույնիսկ թեթևակի վատ զգալու, թույլ գլխացավի և թեթև արտահայտված ախտանշանների դեպքում պետք չէ տնից դուրս գալ: Կորոնավիրուսը բարդություններով է ընթանում տարեց մարդկանց, ինչպես նաև սոմատիկ հիվանդություններ ունեցողների մոտ (սրտի հիվանդություններ, դիաբետ): Մարդիկ, ովքեր վարակի ախտանշաններ չունեն, կարիք չունեն նաև դիմակ կրելու. ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել վիրուսի ախտանշաններ ունեցողներին, նրանց խնամողներին, բժշկական հաստատություններում աշխատողներին: Կորոնավիրուսի պարագայում հակաբիոտիկներ օգտագործել չի կարելի, անհրաժեշտ չէ նաև կորոնավիրուսի կանխարգելման համար նախապես հակաբիոտիկներ խմել: ԱՀԿ-ից հայտնում են նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չի ստեղծվել: Ընտանի կենդանիներից կորոնավիրոսով վարակվելու գրանցված դեպք ևս չկա: Մարտի 11-ին ԱՎԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել։ Աշխարհում վիրուսով վարակված է 118 հազարից ավել մարդ։ ![]() ![]() Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով
ՄԻՊ-ը նշել է նաև, որ ուղիղ սպառնալիքի տակ են հայտնվել մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի իրավունքը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |