Օդեսայի Իցհակ Ռաբինի փողոցում գործող փոքր փռի սեփականատեր Վահրամ Ասլանյանը անվճար հաց է բաժանում կարիքավորներին։
Փուռը, որը նաև խանութ է, գտնվում է բանուկ վայրում։
«Ճգնաժամը շատ ցավոտ ազդեցություն ունեցավ իմ ձեռնարկության վրա, բայց հիմա բոլորի մոտ է այդպես։ Ես 5 փուռ ունեի, հիմա մեկն է մնացել։ Հիանալի հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք մեծ կարիքի մեջ են, և որքան երկար տևի կարանտինը, այնքան շատ կաշխատեմ օգնել նրանց», - գրում է «Դումսկայան»։
Ընդ որում՝ անվճար հացով դարակը դուրսն է տեղադրվել, քանի որ շատերն ամաչում են խանութ մտնել։ Ըստ Ասլանյանի՝ իր փուռն արդեն վաղուց է վնասով աշխատում, բայց որոշել է՝ քանի ալյուրի պաշար ունի շարունակել բարի գործը։
«Չմտածեք, որ սա երեկվա կամ չորացած հաց է, ամեն ինչ թարմ է՝ տաք-տաք»,- ասել է նա։
Դոնեցկի կառավարման ակադեմիայի հայ ուսանող Գևորգ Խաչատրյանը մոր հետ դիմակներ է կարում և բաժանում թոշակառուներին։ Սոցցանցերում հայտնված «Դիմակներ թոշակառուներին՝ բարի հայից» հոլովակը մեծ տարածում է ստացել։
Ընթերցեք նաև․ Դոնեցկում հայ ուսանողը մոր հետ դիմակներ է կարում և բաժանում թոշակառուներին